211652_close_icon
views-count11907 դիտում article-date 16:48 14-01-2017

Թուրքիան Իրաքի ու Սիրիայի հետ սահմաններին 330 կմ երկարության արգելապատնեշ է կառուցել

Թուրքիան Իրաքի և Սիրիայի հետ սահմանին բետոնե արգելապատնեշ է կառուցել, որի երկարությունը կազմում է 330 կմ։ Այդ մասին տեղեկացնում է Anadolu-ն։ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբում հայտնել են, որ բացի բետոնե պատից, սահմանի երկայնքով տեղադրվել են փշալարեր, որոնց երկարությունը կազմում է 191 կմ։ Թուրքական իշխանությունները պնդում են, որ արգելապատնեշի շնորհիվ վերջին տարում կանխվել է սահմանը անօրինականորեն հատելու 57,186 դեպք, որի մեծ մասը՝ Սիրիայի հետ սահմանին։ Ձերբակալվել է 424.641 մարդ, որոնց թվում աշխարհի 74 պետությունների քաղաքացիներ են եղել։ Սահմանախախտների մեծ մասը սիրիացիներ են եկել։ Anadolu-ի տվյալներով՝ 7 անգամ կրճատվել է վարձկանների ներթափանցման դեպքերի թիվը։

Նմանատիպ նյութեր