211652_close_icon
views-count1588 դիտում article-date 14:36 18-09-2015

Իրանի հրթիռային ծրագիրը չի սպառնում Եվրոպային. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության Սպառազինությունների վերահսկման և չտարածման հարցերով վարչության ղեկավար Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ իրանական հրթիռային ծրագիրը ոչ մի պարագայում չի կարող սպառնալիք լինել Եվրոպայի համար: Նա ընդգծել է, որ տեխնիկական տեսանկյունից այն վտանգ չի ներկայացնում: «Իրանական հրթիռների հեռահարությունը չի գերազանցում 2000 կմ-ը: Բացի այդ, Թեհրանը չի ձգտում այն ընդլայնել»,-ասել է Ուլյանովը՝ հավելելով, որ եթե անգամ Թեհրանը կամենա, չի կարող առանց կողմնակի օգնության իրագործել նպատակը:

Նմանատիպ նյութեր