211652_close_icon
views-count37472 դիտում article-date 19:12 18-09-2015

Տեղեկությունները, թե` Կոտայքի մարզում ԱԺ պատգամավոր, գեներալ Ս. Սարոյանի որդին հոր ներկայությամբ խնջույքի ժամանակ կրակոցներ է արձակել` հերթական զառանցանքներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` սեպտեմբերի 18-ին, էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի որդին Կոտայքի մարզում ինչ-որ խնջույքի ժամանակ իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել: Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունները նախ` չեն համապատասխանում իրականությանը այն բանով, որ լուրում տարածել էին նաև, որ խնջույքին ներկա է եղել նաև Սեյրան Սարոյանը, մինչդեռ այդ օրերին Ս. [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/01/60884/]Սարոյանը եղել է Օդեսայում[/url], ինչի մասին լուսանկարներով տեղեկություն էր հրապարակել նաև [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը : Ֆոտոլրագրողը հայտնում է նաև որ այդ օրը տեղի է ունեցել ծննդյան արարողություն, որի ժամանակ` ինչպես շատ քեֆերում, մասնակիցները թողել են սալյուտներ, որոնցից մի քանիսը եղել է օրինական խանութներում վաճառվող ու հավանաբար, չգիտես ինչու, որոշ մադիկ այդ փաստը փորձում են շահարկել` ասելով, թե հրազեն է օգտագործվել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է լուսանկարներ, որով հերքվում է այն փաստը, թե իբրև կրակոցների արդյունքում նշված ռեստորանային համալիրը, որը գտնվում է Ծաղկաձորում` նյութական վնասներ է կրել: Անգամ կադրերում պարզ երևում է, որ վերջին 1 տարվա ընթացքում նշված ռեստորանային համալիրի ո’չ ներսում, ո’չ դրսում կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել: Մի քանի ծաղկաձորցիներ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Էդ օրը լավ էլ հիշում ենք. քեֆից հետո լավ էլ սալյուտ էին տալիս, համ ձենն էր ուժեղ, համ գույները` ընտիր: Էդ սալյուտներից Երևանի ցանկացած պուզատու ռեստորան ամեն իրիկուն տրաքացնում ա: Ինչ կրակոց, ինչ բան, սիրում են լուն դավա սարքեն»: Գ. Շամշյանի տեղեկություններով` փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել և փորձում են պարզել լուրի իրականությունը: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր