8399 դիտում
21:46 18-09-2015
Վանաձորում տեղի ոստիկանապետը կանխել է 40-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով` քիչ առաջ ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները` բաժնի պետի գլխավորությամբ Վանաձոր քաղաքում կանխել են մոտ 40 տարեկան տղամարդու ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հալաբյան-Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկի վրա գտնվող մոտ 25 մ բարձրության կամրջի վրա տղամարդը ինքնասպանության նպատակով փորձում էր ցած նետվել, սակայն ոստիկանությունը կարողացել է կանխել:
Գ.Շամշյանի տեղեկություններով` պատճառը ընտանեկան խնդիրներն են եղել, քանի որ, ըստ տեղեկությունների` կինը երեխաների հետ հեռացել է տանից, ինչի համար էլ ամուսինը ճարահատյալ փորձել էր դիմել ծայրահեղ այդ քայլին:
Փաստի առթիվ ոստիկանության Վանաձորի բաժնում նութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: