211652_close_icon
views-count8266 դիտում article-date 16:29 11-08-2014

Աշտարակի ոստիկանության համայնքային ոստիկանն ու նույն բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանը կանխել են 57-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները կարողացել են կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը: Ժամը 14:00-ի սահմաններում Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Խորեն Ղազարյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի ՊՊԾ դասակի սերժանտ Վազգեն Ռոստոմյանը Աշտարակ քաղաքի Նարեկացի և Երևանյան փողոցները կապող կամրջի հարևանությամբ ծառայություն կատարելիս են եղել, երբ քաղաքացիները մոտեցել են նրանց և հայտնել, որ մի տղամարդ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվելով ինքնասպան լինել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում կանխվում է քաղաքացու ծայրահեղ քայլին դիմելու՝ ինքնասպանության փորձը, ում տեղափոխում են ոստիկանության Աշտարակի բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, այդ քաղաքացին Արթիկ քաղաքի բնակիչ, 57-ամյա Խ. Գրիգորյանն է, ով ոստիկաններին հայտնել է, որ ունի առողջական խնդիրներ, ինչի համար էլ փորձում է ինքնասպան լինել: Փաստի առթիվ Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժին:

Նմանատիպ նյութեր