211652_close_icon
views-count4788 դիտում article-date 11:46 19-09-2015

ԱՄՆ-ն դուրս է բերում Թուրքիայից իր Patriot ԶՀՀ-ները

ԱՄՆ-ն սկսել է Թուրքիայի տարածքից դուրս բերել իր Patriot զենիթահրթիռային համալիրները, հաղորդում է BGN News պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին: Համալիրները զրահամեքենաներով արդեն ուղևորվել են Հաթայ նահանգ, որտեղից կտեղափոխվեն նավերի մեջ: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի խնդրանքով 2013 թվականից Թուրքիայի սահմանային Գազիանթեփ նահանգում էր տեղակայել 2 ԶՀՀ-ներ: Նպատակը Սիրիայից եկող հնարավոր հարձակումը կանխելն էր, սակայն 1 ամիս առաջ Պենտագոնը հայտարարեց, որ մտադիր է դուրս բերել համալիրները Թուրքիայի տարածքից: Ըստ տեղեկությունների՝ Թուրքիայի իշխանությունները խնդրել են ՆԱՏՕ-ի ղեկավարությանը երկարաձգել համալիրների տեղակայման ժամկետը ևս 1 տարով:

Նմանատիպ նյութեր