56853 դիտում
16:56 20-09-2015
Երևանի ավտոշուկայի դիմաց բախվել են ճանապարհային ոստիկանության Toyota-ն ու Opel-ը. Toyota-ն գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Խաչիկ Դաշտենցի փողոցում ավտոշուկայի մոտ բախվել են Երևանի բնակիչ, 41-ամյա Էդուարդ Խաչիկյանի վարած Opel Astra մակնիշի 34 SV 997 համարանիշի և Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Լևոն Բաբայանի վարած Toyota Corolla մակնիշի 537 II 01 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Գարուշ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով, քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Հարվածի հետևանքով Toyota-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհին:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Ժամանել են նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#EF2929]Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota-ն հաշվառված է ճանապարհային ոստիկանությունում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Toyota-ի վարորդ Լ. Բաբայանը աշխատում է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակում որպես տեսուչ, կոչումով ոստիկանության կապիտան է, իսկ վիրավոր Գ. Հովհաննիսյանը աշխատում է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակում որպես տեսուչ, կոչումով ոստիկանության լեյտենանտ է:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի մեղավորը եղել է ՃՈ Toyota-ի վարորդը:
[/color]
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+