1142 դիտում
09:18 21-09-2015
1991 թ-ին մեր ժողովուրդը բարձր գիտակցությամբ ու աննահանջ պայքարով ամրացրեց հայրենի պետականության հիմքերը. Գարեգին Բ
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձում ասված է.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի բերկրաշատ առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին` ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի:
Պատմական ու նվիրական է այս օրը: 1991 թվականին մեր ժողովուրդը իրականացրեց անկախ ու ազատ ապրելու դարավոր իր երազանքը և հաղթահարելով պատերազմի ու շրջափակման դժվարությունները՝ բարձր գիտակցությամբ ու աննահանջ պայքարով ամրացրեց հայրենի պետականության հիմքերը:
Անկախության տոնը հրավեր է վերարժևորելու մեր անցած ուղին՝ նոր կորովով ու եռանդով, հայրենվեր գործերով շենացնելու մեր երկիրը և այս տոնի պանծալի խորհրդով միշտ նորոգ պահելու մեր ուխտը առ հայրենին՝ ունկնդիր աստվածաշնչյան խոսքին, թե` ամենքս կոչված ենք ազատության և սիրով միմյանց ծառայելու (Գաղ. 5:13):
Մեր աղոթքն է, որ Աստված Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո միշտ անվրդով ու խաղաղ պահի մեր հայրենիքը և առատապես օրհնի, զորակից ու օգնական լինի հավատավոր մեր ժողովրդին՝ արգասավորելով հանուն մեր երկրի հզորացման բոլոր ջանքերը:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և ողորմությունը թող լինեն ձեզ բոլորիդ հետ:
Ամեն»:
Նմանատիպ նյութեր
2092 դիտում
18:26 05-06-2021
Հայոց Բանակը և հայ զինվորն է այսօր միակ երաշխավորը հայրենի պետականության. Գարեգին Բ–ն՝ Արցախի զորամասերից մեկում
Այս բաժնից
823 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
658 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
763 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված