211652_close_icon
views-count1415 դիտում article-date 11:20 21-09-2015

Առաջիկա 2 տարիներին Ռուսաստանը Սիրիային 12 միավոր «МиГ-29 М/М 2» կործանիչներ կմատակարարի

Ռուսաստանը մտադիր է առաջիկա 2 տարիներին Սիրիային մատակարարել 12 միավոր МиГ-29 М/М 2 կործանիչ, գրում է Kommersant թերթը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրներին: Նշվում է, որ կործանիչների մատակարարումը ներառված է «Рособоронэкспорт»-ի գրաֆիկում: МиГ-29 М/М 2 կործանիչները ծրագրված է Սիրիա հասցնել 2016-2017 թվականներին, իսկ այս ընթացքում Սիրիա կհասնի ռուսական Як-130 ուսումնամարտական ինքնաթիռների առաջին խմբաքանակը: Ներկայիս մատակարարումները իրականացվում են ավելի վաղ կնքված պայմանագրերի շրջանակում, իսկ տեխնիկան կկիրառվի բացառապես ահաբեկչության դեմ պայքարի և Սիրիայի սահմանները պաշտպանելու նպատակով:

Նմանատիպ նյութեր