211652_close_icon
views-count1300 դիտում article-date 13:37 27-11-2014

Ռուսաստանը 30 միավոր МиГ-31 կործանիչ կմոդեռնիզացնի

Ռուսաստանի Դաշնության պաշտպանույան նախարարությունը և Միացյալ ավիաշինարարական կորպորացիան МиГ-31 կործանիչների մոդեռնիզացման մասին պայմանագիր են կնքել: Ինչպես տեղեկացնում է Ria Novosti-ն, գործարքը Ռուսաստանին կարժենա 30 միլիարդից ավելի ռուբլի: Պայմանագրով նախատեսված է մինչև 2018 թվականի վերջը ՌԴ Զինված ուժերին հանձնել արդեն մոդեռնիզացված МиГ-31-երը: Իսկ մինչև 2020 թվականը ծրագրվում է հիմնովին վերանորոգել մի շարք սպառազինություններ: Ծրագիրն իրագործելու համար պահանջվելու է 20 տրիլիոն ռուբլի:

Նմանատիպ նյութեր