2800 դիտում
15:38 21-09-2015
Դորտմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայի պատմության նոր ռեկորդ է սահմանել
Դորտմունդի «Բորուսիան» 2015/2016 մրցաշրջանում թարմացրել է Բունդեսլիգայի ռեկորդը:
Տոմաս Տուխելի թիմը Բունդեսլիգայի մեկնարկային 5 տուրում 5 հաղթանակ է տարել, խփել 18 գոլ, իսկ խփած և բաց թողած գնդակների տարբերությունը կազմում է +15:
Դրանով դորտմունդցիները գերազանցել են 2012/2013 մրցաշրջանում «Բավարիայի» ցուցանիշները: Այն ժամանակ մյունխենցիները 5 տուրում նույնքան հաղթանակ և գոլեր տարբերություն են ունեցել, սակայն մեկ գնդակ քիչ են խփել:
Վերջին անգամ առաջին 5 տուրերում 18 գնդակ հաջողվել է խփել «Քյոլնին»՝ 1977/78 մրցաշրջանում: Այդ ժամանակ թիմը 19 գոլ է խփել, սակայն միևնույն ժամանակ կրել է մեր պաևտությունը:
Նշենք, որ այդ մրցաշրջանների արդյունքներով «Բավարիան» և «Քյոլնը» դարձել են Գերմանիայի չեմպիոն:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բորուսիան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/20/65434/]հաղթեց[/url] «Բայերին», իսկ Հենրիխ Մխիթարյանը հերթական գոլային փոխանցման հեղինակը դարձավ:
Նմանատիպ նյութեր
6892 դիտում
16:57 24-09-2017
Դորտմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայի ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5205 դիտում
13:24 08-12-2016
Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2716 դիտում
20:57 03-03-2016
«Վերդերի» հարձակվողը Բունդեսլիգայի պատմության ռեկորդ է սահմանել. տեսանյութ
Այս բաժնից
1735 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1426 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1228 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին