12095 դիտում
08:41 22-09-2015
Ազատաշեն գյուղի 24-ամյա բնակիչը, Երևանում ВАЗ 2106-ով արմատախիլ անելով ծառը, կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի 1033 զորամասի դիմաց, Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ, 24-ամյա Արմեն Մուրադյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 30 LU 017 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և արմատախիլ անելով ծառը՝ կողաշրջվելով հայտնվել ճանապարհին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին առաջինը օգնության են հասել Ոստիկանության զորքերի 1033 զորամասի ծառայողները, ովքեր նրան դուրս են բերել ավտոմեքենայից և առաջին բժշկական օգնությունն են ցուցաբերել, որից հետո օպերատիվորեն վթարի վայր ժամանած 1-03 շտապօգնության բրիգադը նրան մարմնական վնասվածքներով տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+