57589 դիտում
18:08 14-10-2020
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են ВАЗ 2106-ը, ВАЗ 2114-ը և ВАЗ 2121-ը. կան վիրավորներ. ВАЗ 2114-ի վարորդը եղել է ոչ սթափ. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 45-ամյա Մարտուն Մամոյանի վարած ВАЗ 211440 մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ, 60-ամյա Գևորգ Քերոփյանի վարած ВАЗ 2106 մակնիշի և Երևանի բնակիչ, 49-ամյա Տիգրան Եղիազարյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Վիրավորներից երկուսին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները:
Օպերատիվ են գործել նաև Աշտարակի բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչներ Ռոմիկ Նազարեթյանի և Տիգրան Փանոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Հայկ Վարդանյանը:
Վիրավորներին մինչև բժիշկների և փրկարարների ժամանումը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող խանութի և բենզալցակայանի աշխատակիցները:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ Վ. Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ վարորդներից Մ. Մամոյանը եղել է ոչ սթափ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+