12637 դիտում
12:51 22-09-2015
Մահացել է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարարը․ ի՞նչն է եղել 53-ամյա Արմեն Մովսիսյանի մահվան պատճառը
53 տարեկան հասակում երեկ՝ սեպտեմբերի 21-ին, մահացել է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը։ Նա այդ ոլորտում նախարարել է 2001-2014 թվականներին։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նա մահացել է Գերմանիայում, որտեղ մեկնել էր բուժման նպատակով։ Ա. Մովսիսյանը չարորակ ուռուցք է ունեցել։ Դեռեւս հայտնի չէ, թե նրան երբ կտեղափոխեն Հայաստան եւ երբ տեղի կունենա հուղարկավորությունը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է նրա ընտանիքին եւ հարազատներին։
Ստորև ներկայացնում ենք Ա. Մովսիսյանի կենսագրությունը.
Արմեն Խիկարի Մովսիսյանը եղել է հայ քաղաքական գործիչ, ՀՀ Նախագահի խորհրդական, տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ։Երկու մենագրության և 20-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ։
Ծնվել է 1962 թվականի հունվարի 13-ին, Կապան քաղաքում։
• 1978-1983 թթ. Երևանի Կ.Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտ
• 1984-1989 թթ. Համամիութենական թեթև արդյունաբերության ինստիտուտ
• 1977-1977 թթ. Հայկական ՍՍՀ առևտրի մինիստրության «Հայառշին» վերանորոգման տրեստի Ղափանի N 1 տեղամաս՝ բանվոր
• 1983-1991 թթ. Ղափանի տրիկոտաժի ֆաբրիկա՝ վարպետ, բրիգադիր, արտադրամասի պետ, գլխավոր տնօրենի տեղակալ
• 1991-1992 թթ. Կապանի քաղխորհրդի գործկոմ՝ նախագահի առաջին տեղակալ
• 1993-1997 թթ. Կապանի «Էլեկտրոն» գործարան՝ տնօրեն
• 1997-1998 թթ. ՀՀ էներգետիկայի նախարարություն, «Սյունիքի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ՝ տնօրեն
• 1998-2000 թթ. ՀՀ էներգետիկայի նախարարություն, «Հարավային էլեկտրացանց» ՊՓԲԸ՝ գործադիր տնօրեն
• 2000-2001 թթ. ՀՀ էներգետիկայի նախարարություն՝ նախարարի տեղակալ
• 2001 թ հուլիս-դեկտեմբեր ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե՝ նախագահի տեղակալ
• 2001թ. ապրիլի 18-ից 2008թ. ապրիլի 22-ը - ՀՀ էներգետիկայի նախարար։
• 2008թ. ապրիլի 22-ին նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար[1]։
• 2012թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար։
• 2013թ. մայիսի 8-ին վերանշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում [2] և պաշտոնավարել մինչև 2014թ. ապրիլի 30-ը։
• 2014թ. մայիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական։
Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։
Նմանատիպ նյութեր
2239 դիտում
09:24 06-09-2014
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարարը՝ Սյունիքի մարզպե՞տ. «ՉԻ»
3827 դիտում
14:35 22-09-2015
Երբ եւ որտեղ հրաժեշտ կտան եւ կհուղարկավորեն ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանին
1874 դիտում
09:20 24-04-2014
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը կլքի՞ նախարարի պաշտոնը. ՀԺ
Այս բաժնից
745 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
769 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»