211652_close_icon
views-count1880 դիտում article-date 09:20 24-04-2014

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը կլքի՞ նախարարի պաշտոնը. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Աժ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի հետ հանդիպման էր եկել էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը։ Ըստ Այվազյանի, Մովսիսյանի հետ իրենք քննարկում էին գործնական հարցեր։ Հանդիպումը տևեց շուրջ 2 ժամ, որից հետո, առիթից օգտվելով, մի քանի հարց ուղղեցինք Արմեն Մովսիսյանին. [b]- Պարոն Մովսիսյան, «Նաիրիտ» գործարանում ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը ցանկանում էր ներդրումներ կատարել։ Ի՞նչ նորություն կա այդ գործընթացից։[/b] - Նոր կառավարաթյունը կձևավորվի, կիմանաք։ [b]- Բայց փաստորեն նորություն կա՞:[/b] - Այո, կա։ [b]- Ոուսները համաձայնե՞լ են ներդրումներ անել։[/b] - Այո։ Մնացածը կառավարության ձևավորումից հետո հայտնի կլինի։ Ժամանակը կգա, կիմանաք։ Ներդրումներ կլինեն։ [b]- Կմնա՞ք կառավարությունում որպես նախարար։[/b] - Չեմ կարող ասել, կուսակցությունը կորոշի։ Հ.Գ. Երեկվա հանդիպումը ոմանց հիմք տվեց ենթադրելու, թե Մովսիսյանի փոխարեն կարող է էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակվել Վարդան Այվազյանը։ Բայց սա միայն ենթադրություն է»։

Նմանատիպ նյութեր