211652_close_icon
views-count62528 դիտում article-date 13:00 22-09-2015

Ողբերգական ավտովթար Դսեղ գյուղում. Нива-ն հայտնվել է Փամբակ գետում. եղբայրները տեղում մահացել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Վազ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դսեղ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորն ու հայտնվել Փամբակ գետում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մահացել են: Մեկի դին քաղաքացիներն իրենց ուժերով դուրս են բերել ձորից, իսկ մյուսին դուրս բերելու համար այս պահին աշխատանքներ են կատարում տեղի փրկարարները, ճանապարհային ոստիկանները: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները Դեբեդ գյուղի բնակիչներ էին և հարազատ եղբայրներ: Նրանք էին՝ 52-ամյա Գառնիկ Նազլուխանյանը և 41-ամյա Աղասի Նազլուխանյանը: Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական վարչության պետ Թ. Շուշանյանի կարգադրությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 1-ից և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր