211652_close_icon
views-count22546 դիտում article-date 10:09 23-09-2015

Հայտնաբերվել է Երևանում առեղծվածային ավտովթար-հրդեհի հետևանքով մոխրացած Mercedes-ի փրկված վարորդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 22-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել Երևան քաղաքի Չեխովի փողոցի 29 շենքի բնակիչ, 28-ամյա Սամվել Ասուլյանը, ով հայտնել է, որ մարմնական վնասվածքներ է ստացել սեպտեմբերի 20-ին՝ հեռուստաաշտարակի մոտ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մարաշի բաժանմունքի աշխատակիցները ևՀայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչները: Պարզվել է՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 02:30-ի սահմաններում Երևանի Հովսեփյան-Դավիթ Բեկ փողոցների խաչմերուկում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ տեղի ունեցած առեղծվածային ավտովթար-հրդեհի Mercedes-ի վարորդը եղել է Ս. Ասուլյանը: Փաստի առթիվ հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/20/65384/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 20-ին առեղծվածային ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 77 RR 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հովսեփյան-Դավիթ Բեկ փողոցների խաչմերուկում` հեռուստաաշտարակի հարևանությամբ դուրս էր եկել ճանապարի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 60 մ գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորակում Հարվածի արդյունքում հրդեհ էր բռնկվել ավտոմեքենայում և այն վերածվել էր մոխրակույտի: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 3-րդ և 8-րդ հրշեջ-փրկարական ջոկատները` 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել էր նաև 1-03 շտապօգնության բրիգադը: Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր