211652_close_icon
views-count167278 դիտում article-date 19:54 02-01-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ Լոռու մարզում. բախվել են Mercedes-ն ու «09»-ը. «09»-ի մեջ հայտնաբերվել են մոխրացած դիեր. Mercedes-ից 6 հոգի տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ (ԼՐԱՑՎԱԾ)

Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 34 ZC 616 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «09»-ում հրդեհ է բռնկվել և մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ, Ոստիկանության փոխգնդապետ Արսեն Մարդոյանը։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տաշիրի թիվ 42 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Հրդեհը մարելուց հետո ավտոմեքենայի առջևի հատվածում հայտնաբերվել են մոխրացած 2 դի։ Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա 5 ուղևորներ տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել մեծ թվով քննիչներ՝ մարզի քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Թ. Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները՝ պետ Արմեն Ամիրաղյանի, ՀԿՀ ավագ փորձագետ Հովհաննես Սաքանյանի, ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանի և փորձագետ Արթուր Առաքելյանի գխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների, վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ։ 03.01.2018 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ [color=#EF2929]Լոռու մարզի ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզել են, որ ՎԱԶ-2109 մակնիշի 35 FV 847 համարանիշի ավտոմեքենան վարել է Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի բնակիչ, 37-ամյա Արտավազդ Մանուկյանը, իսկ «Mercedes»-ը վարել է Լոռու մարզի Սարչապետ գյուղի բնակիչ, 29-ամյա Ռուբեն Բարսեղյանը: Վթարի հետևանքով 09-ի վարորդ Ա. Մանուկյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի Սառչապետ գյուղի բնակիչ, 21-ամյա Հայկ Պողոսյանը տեղում մահացել էին, իսկ «Mercedes»-ի վարորդ Ռ. Բարսեղյանն ու նրա ուղևորներ՝ Սառչապետ գյուղի բնակիչներ, 55-ամյա Ռուշան Բարսեղյանը, 50-ամյա Նարինե Բարսեղյանը, 27-ամյա Աննա Բարսեղյանը, 7-ամյա Դավիթ Բարսեղյանը և 2-ամյա Արթուր Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացած Ա. Մանուկյանը աշխատում էր Ազգային անվտանգության ծառայությունում, վիրավորներից Ռ. Բարսեղյանը աշխատում էր Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետում, որպես՝ պետի տեղակալ, Ն. Բարսեղյանն էլ Սառչապետ գյուղի բուժկետում, որպես՝ բուժքույր:[/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր