211652_close_icon
views-count34557 դիտում article-date 22:28 23-09-2015

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում Mercedes-ը 200 մ գլխիվայր շրջվելով` հայտնվել է դաշտում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 FZ 518 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 68-րդ կմ հատվածում` «Մշո օջախ» ռեստորանային համալիրի մոտ, դեպի Գյումրի ընթանալիս` դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 200 մ գլխիվայր շրջվելով` հայտնվել դաշտամիջյան հատվածում: Հարվածի արդյունքում գազաբալոնը մեքենայից պոկվել և շպրտվել էր մոտ 100 մ, 50 մետր էլ շպրտվել էր անվահեծանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գյումրի քաղաքի բնակիչներ, 23-ամյա Շավարշ Խաչատրյանը, 22-ամյա Արամ Թորոսյանը, 21-ամյա Արկադի Վարդանյանը ծանր կայուն ախտորոշմամբ տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Վիրավորներից երկուսին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ հետո դեպքի վայր ժամանած Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները վթարի վայրից բավականին հեռավորության վրա հայտնաբերել են Շ. Խաչատրյանին և պատգարակով մոտեցրել օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի հերթապահ խմբին: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորներին ավտոմեքենաներով հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանը: Վթարի վայր է ժամանել նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը` տեղամասային տեսուչ Մ. Խամոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը` քննիչ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Թալինի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրվորներին տեղափոխում են Երևան, քանի որ նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր