211652_close_icon
views-count26769 դիտում article-date 10:55 24-09-2015

«Գաի պլաշչադկան» լցվել է խմած վարորդների ավտոմեքենաներով. որոշ վարորդներ փորձում էին հեռախոսակապ ստեղծել Երևանի ՃՈ պետի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի ոչ սթափ վիճակում իրենց կյանքը չվստահեն «երկաթյա նժույգներին» և ավտոմեքենաները խմած վիճակում չվարեն, հակառակ դեպքում բոլոր օրինախախտ վարորդները, անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից և նրանց վարած ավտոմեքենաներից, հայտնաբերվելու դեպքում նրանց ավտոմեքենաները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ, իսկ վարորդներն էլ ենթարկվելու են վարչական պատասխանատվության: Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի ՃՈ աշխատակիցները Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ ուժեղացված ծառայություն կատարելու ընթացքում Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 40 տրանսպորտային միջոց, որոնցից 33-ի վարորդները եղել են ոչ սթափ (խմած) վիճակում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «գաի պլաշչադկա» տեղափոխված մի քանի «գոլդ» համարանիշներով մեքենաների վարորդները անգամ հեռախոսազանգերով փորձել են ՃՈ աշխատակիցների վրա ազդել, որպեզի նրանք ընդառաջեն և ավտոմեքենաները հատուկ պահպանվող տարածք չտեղափոխվեն և իրենց նկատմամբ էլ «խմածության» ակտեր չկազմվեն, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, Երևանի ՃՈ պետն ու համապատասխան բաժինների պետերը նրանց համար «եղել են անհասանելի»: Երեկ «գաի պլաշչադկա» տեղափոխված ավտոմեքենաների մեջ եղել են նաև վարորդներ, ովքեր իրենց մոտ չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, մեքենայի վրա տեղադրել են կեղծված համարանիշ և չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ուժեղացված ծառայությունը շարունակվում է և հսկողությունը դրվել է ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի վրա: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր