211652_close_icon
views-count32660 դիտում article-date 09:59 26-03-2016

Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է խմած վարորդների ավտոմեքենաներով, որոնց մեջ են նաև կին վարորդներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 25-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 42 ավտոմեքենա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» տեղափոխված տրանսպորտային միջոցներից 36-ի վարորդները, որոնց մեջ կաև կին վարորդներ են եղել, մեքենան վարել են ոչ սթափ (խմած) վիճակում: Ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ էլ օրինախախտ բոլոր վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 150-350 հազար դրամի չափով: Ճանապարհային ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ ևս մեկ անգամ հորդորում են վարորդներին, որպեսզի ավտոմեքենա վարելիս հետևեն երթևեկության կանոններին, ինչպես նաև ոչ սթափ վիճակում չվարեն ավտոմեքենան՝ ելնելով իրենց իսկ անվտանգությունից: Հակառակ դեպքում նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ նրանց վարած «երկաթյա նժույգներն» էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր