211652_close_icon
views-count2776 դիտում article-date 13:07 24-09-2015

Օբամեյանգը Բունդեսլիգայի պատմության ռեկորդ սահմանեց

Գերմանիայի Բունդեսլիգայի 6-րդ տուրը հարուստ եղավ ռեկորդային իրադարձություններով: Ռոբերտ Լևանդովսկիի պատմական [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/23/65664/]պենտա-տրիկից[/url] հետո մեկ այլ ռեկորդ սահմանեց Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակբող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: «Հոֆենհայմի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/24/65731/]խաղում[/url] (1:1) դառնալով գոլի հեղինակ, Օբամեյանգը դարձավ Բունդեսլիգայի պատմության առաջին ֆուտոլիստը, որը մեկնարկային վեց հանդիպումներում անընդմեջ գոլ է խփում: Նախկին ռեկորդակիրները աչքի էին ընկել մեկնարկային 5 խաղերում: Նշենք, որ Օբամեյանգը այս մրցաշրջանի 12 հանդիպումներում 11 գոլի հեղինակ է դարձել, իսկ Բունդսլիգայում խփել է 7 գնդակ, ռմբարկուների մրցավազքում զիջելով միայն «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին:

Նմանատիպ նյութեր