211652_close_icon
views-count3099 դիտում article-date 15:38 24-09-2015

Մադրիդի ֆուտբոլային ակադեմիայում աշխատանք ստացած սիրիացի փախստականը «Ալ-Կաիդայի» գրոհային է եղել

Սիրիացի փախստական Ուսամա Աբդուլ Մոհսենը, որը հունգարացի լրագրողուհու ոտք գցելու աղմկոտ պատմությունից հետո Մադրիդի մարզչական ակադեմիայում աշխատանք ստացավ, ահաբեկչական «Ալ-Կաիդա» կազմակերպության գրոհային է եղել: Այս մասին հայտարարել է քրդական «Դեմոկրատական Միություն» կուսակցությունը, որոնք, որպես ապացույց, ներկայացրել են Մոհսենի ֆեյսբուքյան էջի պատճենները, որտեղ սիրիացին ինքն է հիշատակում ահաբեկչական կազմակերպությանը պատկանելու մասին: Նշենք, որ Մոհսենը այդ էջերը ջնջել է: Քրդական կազմակերպությունը հայտնել է, որ Մոհսենը մասնակցել է 2004թ. Էլ-Ղամիշլիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ճնշմանը, որի ընթացքում սպանվել էր ավելի քան 50 քուրդ: Հիշեցնենք, որ Մոհսենի 7-ամյա զավակը՝ Սաիդը, Իսպանիայի առաջնության «Ռեալ»-«Գրանադա» հանդիպմանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/20/65396/]խաղադաշտ էր դուրս եկել[/url] Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր