Սիրիացի փախստականը Գերմանիայում ահաբեկչական պայթյուն է իրականացրել. կան տուժածներ
Գերմանիայի Անսբախ քաղաքում երեկ երեկոյան հզոր պայթյուն է տեղի ունեցել քաղաքի կենտրոնում գործող ռեստորաններից մեկում, հաղորդում է Ria Novosti-ն:
Տեղի ոստիկանության տվյալներով՝ ահաբեկիչը, ով 27-ամյա սիրիացի էր, տեղում մահացել է, վիրավորվել է նաև 12 մարդ:
Նշենք, որ հանգստյան օրերին Անսբախում երաժշտական երեկոներ էին անցկացվում, որոնց այցելուներն էլ ամենայն հավանականությամբ հարձակման թիրախն էին:
Վիրավորներից 3-ի վիճակտ գնահատվում է ծայրահեղ ծանր: Հայտնաբերվել է ահաբեկչին պատկանող բջջային հեռախոսը, որն ապակոդավորվում է: