211652_close_icon
views-count1434 դիտում article-date 19:47 24-09-2015

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը պարգևատրվել է ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի հոբելյանական շքանշանով

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ, ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նախագահ Յուրի Չայկայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հանդիպման ընթացքում Յու.Չայկան Ա.Հովսեփյանին է հանձնել ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի հոբելյանական շքանշանը՝ կոորդինացիոն խորհրդի հիմնադրման 20-ամյակի առթիվ։ ՀՀ ՔԿ նախագահին հոբելյանական շքանշանով պարգևատրելու մասին որոշումը կայացվել է ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի՝ 2015 թվականի օգոստոսի 27-ին Աստանայում կայացած 25-րդ հոբելյանական նիստի ժամանակ։ Մեկ այլ որոշմամբ Աղվան Հովսեփյանը ճանաչվել է ԱՊՀ գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի պատվավոր անդամ։ [b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր