211652_close_icon
views-count888 դիտում article-date 19:45 25-09-2015

Հայ-ճապոնական համագործակցությունը սողանքների դեմ պայքարում նոր թափ է ստանում

Սեպտեմբերի 25-ին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ «Սողանքային աղետների կառավարման ծրագրի» միասնական համակարգող հանձնաժողովի 2-րդ հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին: Հանդիպման նպատակն էր քննարկել սողանքների կառավարման բնագավառում 2014-15 թթ. ընթացքում Ճապոնիայի հետ համատեղ կատարված աշխատանքները, ինչպես նաև՝ 2015-16 թթ. Հայաստանում սողանքների կառավարման բնագավառում պլանավորվող աշխատանքները: Իր ողջույնի խոսքում Է. Տագուչին նշեց, որ Հայաստանն ու Ճապոնիան ունեն աղետների ռիսկի կառավարման ոլորտում և տարերային աղետների դեմ պայքարի միասնական փորձ: Նրա խոսքով` 2014 թ. փետրվարից ՏԿԱԻ նախարարության Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ-JICA) հետ համատեղ իրականացվող «Սողանքային աղետների կառավարում» եռամյա ծրագիրն ունի հաջող ընթացք, ինչպես և նախորդ ծրագրերը: Հայաստանի և Ճապոնիայի միջև սերտ համագործակցությունը հաստատվել է ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի և ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի Ճապոնիա կատարած այցերով: Այս տարի Ճապոնիայի կառավարությունը Հայաստանում բացել է դեսպանատուն, և ես` որպես դեսպան, կանեմ հնարավորինը` մեր փոխգործակցությունը խորացնելու համար: Ես վստահ եմ, որ երկու ազգերի միջև բարեկամությունն էլ ավելի կխորանա: Խոսքիս ավարտին ցանկանում եմ շնորհավորել հայ փրկարարներին ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբում որակավորում անցնելու կապակցությամբ: Ողջունելով հյուրերին` նախարար Ա. Երիցյանն ընդգծեց, որ Հայաստանը շատ է կարևորում ճապոնացի գործընկերների աջակցությունը տարբեր աղետների դեմ պայքարի հարցում, իսկ Ճապոնիայի կողմից ՏԿԱԻ փրկարար ծառայությանը ցուցաբերված տեխնիկական աջակցությունը միշտ հպարտությամբ է հիշվում:

Նմանատիպ նյութեր