211652_close_icon
views-count3689 դիտում article-date 14:15 13-06-2017

Նոր թափ է ստանում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը երկրի դիմակայունության բարձրացման ոլորտում

Հունիսի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի ղեկավարած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին աղետների ռիսկի նվազեցման, երկրի դիմակայունության և քաղաքացիական ենթակառուցվածքների պատրաստվածության մակարդակի բարձրացման ուղղություններով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումը «Անհատական գործընկերության գործողությունների» (ԱԳԳԾ) ծրագրի շրջանակում: Կողմերը քննարկեցին հնարավոր համագործակցությունը կրթական ոլորոտւմ՝ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հարթակում. քաղաքացիական պատրաստվածության մակարդակի բարձրացման համար նախատեսվում է տարբեր ծրագրերի միջոցով աղետների արձագանքման ուժերի մասնագիտական գիտելիքների, հմտությունների ու կարողությունների բարելավում, փորձի փոխանակում, փրկարարների վերապատրաստում: Կողմերը քննարկեցին նաև տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը՝ ՆԱՏՕ-ի մեխանիզմների կիրառությամբ. «Տարածաշրջանային համագործակցության ոլորտում մենք բաց ենք բոլոր գործընկերների համար, քանի որ գտնվում ենք աղետավտանգ նույն աշխարհագրական միջավայրում»,-նշեց նախարար Տոնոյանը:

Նմանատիպ նյութեր