211652_close_icon
views-count1331 դիտում article-date 20:03 25-09-2015

Թեև Գյումրիում հանրահավաքը մարդաշատ չէր, բայց այն ընթանում է. հանրահավաքին հաջորդելու է երթը

Սահմանադրական բարեփոխումների դեմ ուղղված Գյումրու թատերական հրապարակում այսօր` սեպտեմբերի 25-ին,, քաղաքական ուժերի ձևավորված «Ոչ»-ի ճակատը հանրահավաք է մեկնարկել, որը դեռ շարունակվում է: Ինչպես հայտնում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, հանրահավաքը մարդաշատ չէ, ոստիկաններն էլ քիչ ուժերով են հսկում հանրավահաքը: Հանրահավաքին հաջորդելու է երթը, որով հանրահավաքի մասնակիցները անցնելու են քաղաքի կենտրոնական հրապարակներով և փողոցներով: Հանրահավաքին մասնակացում են ՀԱԿ-ից` Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ժառանգությունից` Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանը, Հիմնադիր խորհրդարանի անդամները, ԱԻՆ նախագահ Պարույր Հայրիկյանը: Հանրահավաքին մասնակցում են մոտ 150 քաղաքացիներ: Ներկայացված քաղաքական ուժերը դեմ են սահմանադրական փոփոխություններին և նմանատիպ հանրահավաքներով փորձում են քաղաքների և մարզերի բնակչությանը իրազեկել, թե որքանով են սահմանադրական բարեփոխումները անընդունելի: Ինչպես իր ելույթում նշեց Զարուհի Փոստանջյանը, այդ բարեփոխումներն այնքան անընդունելի են, որ դրանց դեմ պայքարը համահայկական և ազգային ազատագրական շարժում է, որի միջոցով պետք է տապալել իշխանությունը: Նշենք, որ այդ պայքարի շրջանակում էլ ձևավորվեց «Ոչ»-ի ճակատը, որին միացան մի շարք քաղաքական ուժեր:

Նմանատիպ նյութեր