211652_close_icon
views-count4601 դիտում article-date 17:48 01-11-2020

«Առույգ կկանգնենք, որ թշնամին մեզնից վախենա». թեև Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը հրետակոծվում է, բայց բնակիչները մտադիր չեն լքել այն. Armnews. ՏԵՍԱՆՅՈՒԹ

շնամին հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը: Բնակավայրի վարչական ղեկավար Բենիկ Պողոսյանը «Զանգեզուր» ՀԸ եթերում հայտնել է, որ մոտ 10 տուն գնդակոծվել է, 1 անձ՝ զոհվել, կան վիրավորներ, նրանց վնասվածքները թեթև են: Չնայած թշնամին գյուղն ինտենսիվորեն հրետակոծում է, գյուղացիները մտադիր չեն լքել գյուղը: «Մեր ժողովուրդը «դուխով» կանգնած է, պահում է իր սահմանը: Մենք հաստատ հետ չենք գնա, մեր սահմանները կպահենք, ի վերջո հաղթելու ենք: Դավիթ Բեկի արծիվները հաստատ իրենց սահմանը չեն տա թուրքին»,-ասալ է Պողոսյանը: Մանրամասները՝ ArmNews-ի տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր