211652_close_icon
views-count35404 դիտում article-date 10:17 26-09-2015

Հակառակորդի բեկորային վիրավորումից զոհված 18-ամյա Հարութի հայրը եւս մահացած է. ընտանիքի ամբողջ հոգսը Հարութի ուսերին էր

Հակառակորդի կողմից բեկորային մահացու վիրավորումից երեկ՝ սեպտեմբերի 25-ին զոհված 18-ամյա Հարութ Հակոբյանի հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը եւս մահացած է։ Ընտանիքիում 3 երեխա են եղել եւ վատառողջ մոր խնամքին։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրանց համագյուղացիները՝ ավշարցիները, ովքեր լուրը լսելով հանդերձ՝ չէին ցանկանում հավատալ դաժան իրականությանը։ «Հարութը դեռ 3 ամիս չկար, ինչ գնացել էր, բայց հարազատները անհամբեր նրա գալուն էին սպասում։ Ո՞վ կպատկերացներ, որ այս կարգավիճակով պետք է գար։ Ոչ ոք չի կարողանում անգամ մխիթարանքի խոսք ասի։ Ի՞նչ ասես, ինչպե՞ս մխիթարես։ Հորից հետո Հարութն էր ընտանիքի հոգսը վերցրել իր ուսերին»,- ավելացրեցին նրանք։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ` Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր