211652_close_icon
views-count16372 դիտում article-date 16:46 26-09-2015

«Պանտերա Տուր» ընկերության ավտոբուսը Վրաստանում վթարի է ենթարկվել. տուժածը պնդում է, որ ընկերությունը օգնություն ցուցաբերելու փոխարեն «ձեռքերը լվացել է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Պանտերա Տուր» ընկերության ավտոբուսը, որն իրականացնում է Մոսկվա-Երևան ուղևորափոխադրումը, Թբիլիսիից դեպի Հայաստան ընթանալիս սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Վրաստանում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկնելով փոսը՝ հայտնվել դաշտում: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեց տուժողը։ Վթարի հետևանքով մի քանի քաղաքացիներ ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ ամենածանր վնասվածքները ստացել է Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ, 26-ամյա Արգիշտի Մովսիսյանը, ով անգիտակից վիճակում շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Թբիլիսիի հիվանդանոց: Նրա հարազատները մեզ հետ զրույցում պատմեցին, որ սեպտեմբերի 22-ին Արգիշտիի եղբայրը մեկնում է Վրաստան և եղբորը տեղափոխում է Հոկտեմբերյան: Տանը Արգիշտին վատանում է և շտապ օգնության միջոցով տեղափոխվում է Հոկտեմբերյանի հիվանդանոց, որտեղ ախտորոշվում է ողնաշարի 1-ին ողի կոտրվածք, կրծքավանդակի հատվածում սալջարդ, ծնկի վնասվածք: Եղբայրը՝ 24-ամյա Արամազդ Մովսիսյանը, պատմեց, որ զանգահարել է «Պանտերա Տուր» ընկերության ղեկավարին և ներկայացնում եղբոր վիճակը, ղեկավարն էլ ասել է․ «Լինելու բանը եղել ա, ի՞նչ կարանք անենք։ Տեղափոխեք «Արմենիա» բժշկական կենտրոն, ես կհոգամ բոլոր ծախսերը»: Արգիշտիին տեղափոխում են «Արմենիա» ԲԿ, սակայն բուժումը շարունակելու համար պետք է 150,000 ՀՀ դրամ վճարեն: Հարազատները նշեցին, որ նույն օրը «Պանտերա Տուր»-ի բոլոր հեռախոսահամարները դարձել են անհասանելի և ընկերության ղեկավարությունը իր խոստումը չի կատարել՝ ոչ մի լումա չփոխհատուցելով անհետացել է: «Ո՞նց կարելի է սեփական ուղևորի հանդեպ նման կերպ վերաբերվել, մեղավոր են, թող գան, գոնե փորձեն օգնել, այլ ոչ թե անհետանան: Տղաս գնացել էր Մոսկվա՝ աշխատելու, սակայն աշխատանք չլինելու պատճառով հետ էր վերադառնում, որպեսզի զբաղվի շինարարությամբ և ընտանիքը պահի, մենք բնակվում ենք վարձով: Շնորհակալ ենք «Արմենիա» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին, բժիշկներին, ովքեր մեր հանդեպ ցուցաբերեցին մարդասիրական վերաբերմունք և առանց մուծման ցուցաբերել են բժշկական օգնություն»,- ավելացրեց տուժողի մայրը` Աստղիկ Գալոյանը: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը նշված խնդրի շուրջ: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր