211652_close_icon
views-count1942 դիտում article-date 10:21 15-04-2015

Վարկերի մարում առաջարկող զեղծարար ընկերությունը շարունակում են գովազդել. ԿԲ-ն «լվացել է ձեռքերը». Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. «Չնայած Կենտրոնական բանկը մոտ մեկ ամիս առաջ զգուշացրել է հայաստանցիներին խուսափել «Ռոսս Գրուպ» ընկերության ծառայություններից օգտվել, քանի որ դրանք զեղծարարության տարրեր են պարունակում, սակայն այդ ընկերության գովազդային պաստառները դեռ շարունակում են «զարդարել» քաղաքի տարբեր հատվածներ: «Ռոսս Գրուպի» առաջարկած կասկածելի «օգնությունն» այնքան է գայթակղել փողի կարիք ունեցող հայերին, որ նրանք շարունակում են հետաքրքրվել այդ ընկերությամբ, որը խոստանում է մարել հաճախորդների վարկերը՝ դրա դիմաց ստանալով վարկի 20-30 տոկոսի չափով գումար: Ուշագրավ է, որ ԿԲ-ն զեղծարարությունը նկատում է, հայտարարություն տալիս է ու «ձեռքերը լվանում»՝ մի կողմ է քաշվում: Իրավապահ մարմիններն էլ չեն զբաղվում զեղծարար, գուցե նաեւ մարդկանց «քցող» ընկերությամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր