211652_close_icon
views-count2141 դիտում article-date 21:00 26-09-2015

Միջազգային հանրությունը պետք է հստակ տարբերակված մոտեցում ցուցաբերի. ՀՀ ԱԳ փոխնախարար

«Ադրբեջանը բացահայտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը, Ադրբեջանի քայլերն ուղղված են ՄԱԿ-ի կանոնադրության դեմ, խախտվում են բազմաթիվ հոդվածներ, որոնք վերաբերում են միջպետական հարաբերություններին: Դա ձեռնոց է, որը Ադրբեջանը լկտիաբար նետում է միջազգային հանրությանը, անվտանգության խորհրդին, Մինսկի խմբին: Մենք ձեռնոցը միշտ պատրաստ ենք վերցնել, մենք գիտենք ում հետ գործ ունենք: Մեզ համար դա անցած պատմություն է», այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հակառակոդի կողմից զինադադարի ռեժիմի պարբերական խախտումներին, և մասնավորապես, սեպտեմբերի 25-ին կատարվածին, ինչի հետևանքով 4 զինծառայող զոհվել էր, 16-ը՝ վիրավորվել: Հայաստանի ԱԳ փոխնախարարի խոսքով, Ադրբեջանը փորձում է նոր արկածախնդրության դիմել. «Կարծում եմ՝ արդեն հասունացել է ժամանակը, որ այն մոտեցումները, որոնք այսօր հասկանալի պատճառով ցուցաբերվում է՝ մի նժարի դնելու, արդեն պետք է հստակ տարբերակված մոտեցում ցուցաբերել»:

Նմանատիպ նյութեր