1433 դիտում
17:24 28-09-2015
Հանձնարարվել է հսկողության տակ պահել դպրոցների ճաշարանները
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանրակրթական դպրոցների ճաշարանները սպասարկող կազմակերպություններին տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ զեկուցվել է, որ թերություններ են գրանցվել քաղաքապետարանի ենթակայության 17 դպրոցներում:
Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել գործընթացը և շարունակել շրջայցերը դպրոցների ճաշարաններ:
«Եթե համապատասխան կազմակերպությունները սահմանված ժամանակում չեն կատարում իրենց տրված անձնարարականները, ապա առանց քննարկումների խզեք նրանց հետ կնքված պայմանագրերը: Բոլորը պետք է հասկանան, որ երեխաներին մատակարարվող սննդի հաշվին որևէ թերացում ներելի չէ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Պատասխանատուները նաև զեկուցել են, որ մայրաքաղաքում ներառական կրթություն իրականացնող բոլոր դպրոցների սնունդը ձեռք է բերվում կենտրոնացված կարգով ու գործընթացը մշտական հսկողության ներքո է:
Նմանատիպ նյութեր
3091 դիտում
14:45 31-07-2017
Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել 2017թ. ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը
3972 դիտում
16:53 02-07-2018
Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել 2018թ. ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված