5874 դիտում
12:29 29-09-2015
Հակառակորդի կողմից վիրավորված Արկադին շատ արյուն է կորցրել եւ մանրամասներ պատմել հակառակորդի հարձակումից
Հակառակորդի կողմից սեպտեմբերի 25-ին վիրավորված 16 զինծառայողներից Արկադի Մուրադյանի կյանքին վտանգ չի սպառնում, բայց նա շատ արյուն է կորցրել։ Հայրը վերադարձել է, բայց մայրը մնացել է ԼՂՀ-ում՝ նրան խնամելու։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փոքր Մանթաշի գյուղապետ Ժիրայր Հակոբյանը։
Արկադին ուսի շրջանում է վիրավորումը ստացել։ Նրան կվիրահատեն, երբ վիճակը կայունանա։ Արկադին պատմել է, որ հաց ուտելիս են եղել, երբ հակառակորդը կրակահերթ է բացել, որոնց հենակետը իրենց մոտից 4 կիլոմետր հեռավորության վրա եղել։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, հակառակորդի կողմից սեպտեմբերի 25-ին 16 զինծառայող է վիրավորվել։ Նրանցից մեկը՝ Արկադի Մուրադյանը, Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղից է։ Ընտանիքիում 2 եղբայր են։ Արկադիի եղբայրը հաշմանդամ է։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Փոքր Մանթաշի գյուղապետ Ժիրայր Հակոբյանը։
Նա նշել էր, որ Արկադիի ծնողներին լուրը լսելուց հետո ճանապարհել է Արցախ։ Գյուղապետը նաեւ նշել էր, որ ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում։
Նմանատիպ նյութեր
30589 դիտում
19:32 19-03-2015
Նոր մանրամասներ հակառակորդի հարձակումից վիրավորված զինծառայողների մասին. 4-ից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է
7326 դիտում
10:32 31-07-2014
Ականի պայթյունից վիրավորված Հաղթանակ գյուղի բնակիչը, ով կորցրել էր նաև խնամուն, նոր-նոր է սկսում քիչ թե շատ քնել
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»