211652_close_icon
views-count30589 դիտում article-date 19:32 19-03-2015

Նոր մանրամասներ հակառակորդի հարձակումից վիրավորված զինծառայողների մասին. 4-ից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հակառակորդի կողմից այսօր՝ մարտի 19-ին վիրավորված 4 զինծառայողները Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում են, որոնցից երեքը ժամկետային զինծառայողներ են, իսկ մեկը՝ սպա: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նա նշեց, որ երկու զինծառայողների վիճակը ծայրահեղ ծանր է, որոնք տեղափոխման ենթակա չեն այս պահին, իսկ մյուս երկուսին, որոնց վիճակը ծանր կայուն է գնահատվում՝ հավանաբար, վաղը կտեղափոխեն Երեւան: Մինչեւ այդ հայտնել էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր լարված իրավիճակ է եղել ԼՂՀ-ի և Ադրբեջանի սահմանին: Ավելին՝ հայկական կողմը ունի զոհեր: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից էլ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնել էին, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը(1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են:

Նմանատիպ նյութեր