211652_close_icon
views-count2914 դիտում article-date 12:41 29-09-2015

Բակո Սահակյանն ընդունել է Սեյրան Օհանյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: ԼՂՀ Նախագահի մամլո ծառայությունից տեղեկացանք, որ հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր