211652_close_icon
views-count6750 դիտում article-date 14:47 22-08-2016

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը։ Քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր