211652_close_icon
views-count1356 դիտում article-date 10:38 01-10-2015

Դոնալդ Թրամփը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում երկրից վտարել սիրիացի փախստականներին

ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիր նահանգում իր ելույթի ժամանակ խոստացել է, որ կվռնդի երկրից սիրիացի փախստականներին, եթե ընտրվի նախագահ, հաղորդում է BBC-ն: «Ես նախազգուշացնում եմ Սիրիայից այստեղ եկող հազարավոր փախստականներին, որ եթե հաղթեմ ընտրություններում, ապա նրանք հետ կգնան»,-ասել է նա: Միլիարդատերը նշել է, որ Միացյալ Նահանգները չպետք է ընդունի այն երկրի քաղաքացիներին, որտեղ գործում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, քանի որ չի բացառում նրանց կապը ահաբեկիչների հետ:

Նմանատիպ նյութեր