211652_close_icon
views-count1445 դիտում article-date 10:51 18-09-2015

Դոնալդ Թրամփը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում հրաժարվել աշխատավարձից

ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը խոստացել է հրաժարվել նախագահական աշխատավարձից, եթե ընտրվի այդ պաշտոնում, հաղորդում է Reuters-ը: «Եթե ինձ ընտրեն, ապա ես ոչ մի աշխատավարձ չեմ ստանա»,-ասել է նա՝ հավելելով, որ տարեկան 400 հազար դոլարից զրկվելն իր համար մեծ խնդիր չի լինի: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կարող է լեզու գտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նմանատիպ նյութեր