211652_close_icon
views-count1378 դիտում article-date 12:05 01-10-2015

Արաբական Էմիրությունները 5 հազար տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Եմեն

5 հազար տոննա հումանիտար բեռով բարձված նավը Արաբական Միացյալ Էմիրություններից ուղղություն է վերցրել դեպի Եմենի Ադեն նավահանգիստը: Այդ մասին հայտնել է WAM գործակալությունը: Սա թվով 9-րդ նավն է, որը Եմենի հակամարտության սկզբից մինչ այսօր ԱՄԷ-ից Կարմիր մահիկի միջոցով օգնություն է հասցնում այդ երկիր: Նավի վրա, բացի սննդից, ջրից և այլ ապրանքներից, կա14 ավտոմեքենա: ԱՄԷ-ում Կարմիր մահիկում հայտնել են, որ կազմակերպությունը շարունակելու է ջանքեր ներդնել Եմենի հումանիտար ճգնաժամի կանխման ուղղությամբ: ՄԱԿ-ի տվյալներով՝ 2015 թվականի սկզբից ԱՄԷ-ն Եմենին 200 մլն դոլարից ավելի հումանիտար օգնություն է հասցրել:

Նմանատիպ նյութեր