211652_close_icon
views-count1420 դիտում article-date 09:28 14-07-2015

Ռուսաստանը 46 տոննա հումանիտար օգնություն է ուղարկում Եմեն

Ռուսաստանի ԱԻՆ-ի 2 օդանավ շուրջ 46 տոննա հումանիտար օգնություն կհասցնի Եմեն, հաղորդում է Ria Novosti-ն: «Կառավարության հրահանգով Մերձմոսկվայից Եմեն կթռչեն ՌԴ ԱԻՆ-ի 2 Ил-76 օդանավեր՝ ռազմական հակամարտությունից տուժած Եմենի բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելու համար»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ Եմենում հայտարարված հրադադարից 2 ժամ անց միջազգային կոալիցիան վերսկսել է ռմբակոծությունները:

Նմանատիպ նյութեր