211652_close_icon
views-count1093 դիտում article-date 12:33 01-10-2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա առթիվ

Երևանի քաաղքապետի շնորհավորական ուղերձում ասված է. «Սիրելի՛ տարեցներ, տատիկներ և պապիկներ, աշխարհն այսօր նշում է տարեցների միջազգային օրը: Մեծերին գնահատելու և նրանց մասին հոգ տանելու մասին պետք է հիշել յուրաքանչյուր օր, քանի որ ավագ սերնդի նկատմամբ խոր հարգանքը մեր ազգային նկարագրի բաղադրիչներից է: Տարիների ձեր վաստակի, փորձի և իմաստնության շնորհիվ դուք ամենուր վայելում եք մեր առանձնակի հարգանքը: Աստծո ամեն օր ձեր բարի խոսքով ու խորհուրդներով, տեղին ու ժամանակին արված դիտողություններով ու դիտարկումներով շարունակում եք ձեր կարևոր ներդրումն ունենալ մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի զարգացման գործում: Համոզվա՛ծ եղեք, որ դուք մշտապես Երևանի քաղաքապետարանի և անձամբ իմ ուշադրության կենտրոնում եք. մեր լիազորությունների և հնարավորությունների սահմաններում անում ենք հնարավորը, որպեսզի հատկապես ձեզ համար ապահովենք սոցիալական ու կենսական արժանապատիվ պայմաններ և բարելավենք ձեր կյանքի որակը: Հենց դրան են ուղղված մեր կողմից շարունակաբար իրականացվող սոցիալական, մշակութային և այլ ուղղություններով տարբեր ծրագրերը: Ընտանեկան ջերմությամբ, բարությամբ և հոգատարությամբ լեցուն երկար տարիների առողջ կյանք եմ մաղթում բոլորիդ»:

Նմանատիպ նյութեր