211652_close_icon
views-count1242 դիտում article-date 18:51 01-10-2015

Պետական աջակցություն՝ սահմանամերձ համայնքներին

Կառավարությունը հաստատել է «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2016թ. ծրագիրը»: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ սահմանամերձ բոլոր համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով՝ գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի մասնակի ու հողի հարկի և անշարժ գույքի գույքահարկի ամբողջական փոխհատուցման նպատակով 2016թ. պետբյուջով կհատկացվի 928մլն դրամ: Գործադիրը հաստատել է նաև ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2016թ. միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը: Ծրագրի իրականացումը կնպաստի, մասնավորապես, հանրապետությունում թմրամոլության հետագա զարգացման նվազեցմանը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների հայտնաբերմանը: Կառավարությունը հավանություն է տվել, մասնավորապես, զբաղվածության, երեխայի իրավունքների պաշտպանության, առողջապահական, գիտական և գիտատեխնիկական, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2016թ.-ի պետական ծրագրերին և միջոցառումների ցանկին:

Նմանատիպ նյութեր