2023 դիտում
14:48 06-11-2020
Սահմանամերձ համայնքներին պետական աջակցության ծրագրի համար եկող տարի բյուջեից կհատկացվի 800 մլն դրամ
Կառավարությունը 2021-ի պետբյուջեից 800 մլն դրամ կհատկացնի սահմանամերձ համայնքներին պետական աջակցության ծրագրի համար: «[url=https://armenpress.am/arm/news/1034135.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Նախարարության հաջորդ տարվա ընդհանուր բյուջեն կազմում է 210.8 մլրդ դրամ, որից 37.3 մլրդ դրամը դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղվող ծրագրերի գումարներն են: Աշխատանքի վարձատրության հոդվածով ծախսերը 1.3 մլրդ են, որը 2020-ի պետբյուջեի հաստատված գումարից 51.3 մլն դրամով պակաս է:
«Ունենք «Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» ծրագիր: Դա շուրջ 37 բնակավայրերի է վերաբերում: Այս տարի ևս, ինչպես նախորդ տարիներին, հատկացնում ենք 800 մլն դրամ»,- ասաց փոխնախարարը:
Միգրացիոն ոլորտի հետ կապված ծրագրերի համար կհտակացվի 2.3 մլրդ դրամ: Խոսքը վերաբերում է «Աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագրին, նաև փոքր միջոցառումների մի ամբողջ շարքի: Տերտերյանը մանրամասն ներկայացրեց նաև մնացած բոլոր ուղղությունները, ծրագրերը, որոնց ուղղվելու են բյուջեից հատկացված միջոցները:
Նմանատիպ նյութեր
3134 դիտում
15:10 15-02-2021
Սյունիքի և Գեղարքունիքի 39 համայնք կընդգրկվի ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում
Այս բաժնից
835 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
895 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
898 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան