9163 դիտում
23:53 01-10-2015
Հայերը հարկ են վճարում «Իսլամական պետության» զինյալներին. տեղեկություններ անմիջապես Ռաքքայից. Arevelk.am
Սիրիայի Ռաքքա (Ալ Ռաքքա) քաղաքում, որը համարվում է «Իսլամական պետության» կենտրոնատեղին, 5-6 հայ ընտանիք է ապրում: Նրանք բնիկներ են, եւ տեղացիների լեզվով կոչվում են «հայ քրդեր»: «Արեւելքը» Ռաքքայում ապրող հայ ընտանիքների մասին տեղեկություններ ստացավ հենց ընտանիքներից մեկի երիտասարդ անդամից, որը զգուշացավ ներկայանալ, բայց մանրամասներ ներկայացրեց Ռաքքայի ներկայի իրավիճակից:
Մեր հայրենակիցը, որ ի դեպ, խոսում է մաքուր հայերեն, նշեց, որ բացի մշտական ապրող այդ 5-6 հայ ընտանիքներից, նաեւ Սիրիայի տարբեր շրջաններից են բազմաթիվ հայեր գալիս Ռաքքա` աշխատելու նպատակով: Հակառակ երկրում տիրող պատերազմական իրավիճակին, նրանց հաջողվում է դրամ վաստակել «Իսլամական պետության» կենտրոնատեղի համարվող քաղաքում:
Հայերը, ինչպես նշեց մեր զրուցակիցը, այնտեղ զբաղվում են մեքենաների եւ սարքերի վերանորոգման աշխատանքներով: Այն հարցին, թե վտանգավո՞ր չէ ապրել անմիջապես «Իսլամական Պետության» կենտրոնատեղի-բնակավայրում, այն դեպքում, երբ ամեն օր սարսափելի լուրեր ենք լսում զինյալների կատարած վայրագությունների մասին, մեր զրուցակիցը պատասխանեց, որ «Իսլամական Պետությունը» դրամական հարկ է սահմանել այն ոչ մուսուլման ընտանիքների համար, որոնք ուզում են աշխատել եւ մնալ Ռաքքայում. այդ գումարը, իրենց աշխատածից որոշ բաժին քաղաքի «տերերին» վճարելուց բացի, ինչ-որ տեղ նաեւ ապահովական հարկ է:
«Հայերը, քաղաքի ոչ մուսուլման մյուս բնակիչների պես նույնպես հարկ են վճարում «Իսլամական Պետության» զինյալներին: Դրամահարկի մուծումը օգնում է, որ համեմատաբար ապահով զգանք: Չնայած, ընդհանուր առմամբ, ապահովություն չկա: Օրինակ վախենում ենք քաղաքի ավելի հեռու վայրերը գնալ, չգիտենք` ինչ վիճակում է քաղաքի հայկական «Սուրբ Աստվածածին» եկեղեցին, քանի որ այդ կողմերը ընդհանրապես չենք գնում, սովորաբար մեր արհեստանոցների թաղերում ենք միայն մնում եւ աշխատում»,-նշեց մեր զրուցակիցը:
Մեր այն հարցին, թե որքա՞ն է կազմում իսլամիստներին վճարվող հայերի հարկը, մեր զրուցակիցը չպատասխանեց, նշելով, որ ամեն մեկի համար տարբեր չափ է սահմանված, կախված աշխատանքի եւ զբաղվածության բնույթից, իսկ ընդհանրապես, չափի մասին չեն բարձրաձայնում քաղաքում: Նա նաեւ հայտնեց, որ Ռաքքայում «Իսլամական պետությունն» արգելել է սիրիական թղթադրամի շրջանառությունը. առեւտուր եւ այլ գործարքներ կատարվում են թուրքական լիրայով եւ ամերիկյան դոլարով:
Մանրամասներն` [url=http://www.arevelk.am/am/content/2/232/Հայերը-հարկ-են-վճարում-«Իսլամական-պետության»-զինյալներին.-տեղեկություններ-անմիջապես-Ռաքքայից.html]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1166 դիտում
11:44 13-09-2014
ԱՄՆ-ը պաշտոնապես պատերազմ է հայտարարել «Իսլամական պետության» զինյալներին
1485 դիտում
16:22 01-10-2014
Իրաքցի օդաչուներն անփորձության պատճառով հումանիտար օգնությունը հասցրել են «Իսլամական պետության» զինյալներին
2337 դիտում
21:31 20-12-2014
«Իսլամական պետություն»-ը իր 100 զինյալներին մահապատժի է ենթարկել
Այս բաժնից
940 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
1099 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն
664 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան