211652_close_icon
views-count1169 դիտում article-date 11:44 13-09-2014

ԱՄՆ-ը պաշտոնապես պատերազմ է հայտարարել «Իսլամական պետության» զինյալներին

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ը երեկ պաշտոնապես պատերազմ է հայտարարել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը: Նա մասնավորապես նշել է. «ԱՄՆ-ը պատերազմի մեջ է գտնվում «Իսլամական պետության» դեմ, ինչպես որ «Ալ-Քաիդայի» ու համայն աշխարհում նրա հանցակիցների պարագայում է»: Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել էր «Իսլամական պետության» դեմ պայքարի նոր ռազմավարությունը: Նա հայտարարել էր, որ զորքեր չի ուղարկի Իրաք, սակայն փոխարենն ԱՄՆ ռազմաօդային ուժերը կմեծացնեն ավիահարվածների ինտենսիվությունը:

Նմանատիպ նյութեր