211652_close_icon
views-count20722 դիտում article-date 08:13 02-10-2015

ՊՆ-ում ցուցադրվել է տեսագրություն, որում երևում է՝ ինչպես են ռմբակոծվում ադրբեջանական զորանոցները, ինչպես են խոցվում նրանց խրամատները, որոնցում վազում են խուճապահար զինվորները. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. «Երեկ Պաշտպանության նախարարություն հրավիրված լրագրողներին ցուցադրվեցին հայկական բանակի կողմից իրականացված հատուկ գործողության կադրեր։ Մեկ րոպեից մի փոքր ավելի տևող տեսագրությունում երևում է, թե ինչպես են ռմբակոծվում ադրբեջանական զորանոցները, ինչպես է այրվում զորանոցներից մեկի տանիքը, խոցվում են խրամատները, որոնցում վազում են խուճապահար զինվորներ, արկի պայթյունից հրդեհվում է ավտոմեքենա։ Բարձրաստիճան սպաների հավաստիացմամբ՝ ՀՀ-ն այլևս չի պաշտպանվելու, այլ պարտադրելու է խաղաղություն»։

Նմանատիպ նյութեր