18748 դիտում
10:06 02-10-2015
Տավուշի մարզում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ զորամասի շտաբի պետը. նրան տեղափոխել են հիվանդանոց
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Բաղանիս-Իջևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Տավուշի մարզի Կողբ գյուղի Զինավան թաղամասի բնակիչ, 29-ամյա Կարեն Հայրապետյանը իր վարած Mercedes մակնիշի 34 CV 857 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել հողաթմբին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ զբաղվում է ՀՀ ՊՆ Իջևանի ռազմական ոստիկանությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Հայրապետյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես շտաբի պետ:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
21270 դիտում
11:26 15-04-2020
Տավուշի մարզում Nissan XTrail-ով վթարի է ենթարկվել Հովք համայնքի ղեկավարը. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ
26362 դիտում
13:33 12-01-2017
Կապանում վթարի է ենթարկվել տեղի կադաստրի պետը. նրան և կնոջը տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ