211652_close_icon
views-count8974 դիտում article-date 11:12 02-10-2015

SHAMSHYAN.com-ի հրապարակմանն արձագանքում է «Մարիաննա» կաթնամթերք արտադրող ընկերությունը. ֆոտոռեպորտաժ

«Մարիաննա» կաթնամթերք արտադրող ընկերությունն արձագանքել է յոգուրտի օրանիշի հետ կապված [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հրապարակմանը: Պարզաբանման մեջ ասված է. ««Մարիաննա» ընկերությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքում տեղ գտած հոդվածի մասով անց է կացրել սեփական հետաքննությունը: Արդյունքում պարզվել է, որ յոգուրտի լցանման մեքենան սպասարկող աշխատակիցը, աշխատանքը սկսելուց առաջ, սխալ օրանիշ է տեղադրել: Լցնելով մի քանի հատ յոգուրտ, նա նկատել է իր սխալը, սակայն, չմտածելով հետևանքների մասին, ոչ ոքի չի տեղեկացրել այդ մասին և տվյալ արտադրանքը առանձնացնելու փոխարեն, ընդհանուր խմբաքանակի հետ միասին հանձնել է ընդունող կողմին: Տվյալ աշխատակիցը պատժվել է ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով: «Մարիաննա» ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ տեղի ունեցած սխալմունքի համար: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/01/66461/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին է դիմել մեր ընթերցողներից մեկը, ով տարակուսանք է հայտնել «Մարիաննա» կաթնամթերք արտադրող ընկերության վերաբերյալ, որը հոկտեմբերի 1-ին արտադրության էր հանել հոկտեմբերի 2-ի ամսաթվով յոգուրտ: Մեր ընթերցողը էլեկտրոնային փոստով տրամադրել էր նաև լուսանկարների շարքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր